News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Անհանգստացնում է կրթության, գիտության, մշակույթի ոլորտում քաղաքականությունը, որը մեր հասարակությանը տանում է ապազգայնացման։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը։

«Սա մենք որակում ենք որպես ծրագրավորված քաղաքականություն, որի արդյունքը պետք է լինի ստանալ ապազգային ՀՀ քաղաքացի, որի համար խաղաղությունը ցանկացած տարբերակով ընդունելի է: Մենք այս ամենը դիտարկում ենք ազգային անվտանգության դիտանկյունից, սա արժեհամակարգ թելադրելու ծրագրավորված քաղաքականություն է, որը վարվում է այսօր, մասնավորապես՝ կրթության, գիտության ու մշակույթի նախարարի, կառավարության կողմից: Քաղաքական ուժ, որը Երեւանի ընտրություններում ստացավ 80 տոկոս, իսկ ԱԺ-ում՝ 70 տոկոս, պետք է որ կարողանար օգտագործել այդ հոյակապ ռեսուրսը՝ բերելու այն բանավոր խոսքերը, որ ասվեցին՝ մարմին դարձնելու, համերաշխություն, թավշյա հեղափոխություն, ազգային միասնություն…բայց առաջին բաժանարար գծողները հենց իշխանությունները դարձան, որի կարիքը չկա: Եթե որեւէ մեկը ՀՅԴ-ին քննադատում է քննադատելու համար՝ մեր քննադատելը միշտ եղել է ի շահ պետության, երբեք բամբասանքների մակարդակին չենք իջել»,-նշեց նա:

Տոնոյանը շեշտեց՝ իսկ իրենց համար անդաստիարակներն այն մարդիկ են, ովքեր դատարաններն են շրջափակում․ «Ինչ վերաբերում է պարոն նախարարի դաստիարակությանը, որ մեր երիտասարդներին, հայաստանյան կառույցին համարում է անդաստիարակ, պիտի ասեմ, որ մեր դաստիարակությունը հետեւյալն է՝ ՀՅԴ-ն որպես ընտանիք մեզ դաստիարակել է սիրել ընկերոջը, մերձավորին, հայրենիքը ոչ միայն լեզվով ու խոսքով, այլ սրտով ու գործով, ինչը մենք արել ենք պատերազմի ժամանակ: Ով անմիջական մասնակցություն չի ունեցել, զենք ու զինամթերք ենք ուղարկել մեր բարեկեցության հաշվին, որ արցախյան պատերազմ հաջողել: Այսօր նստացույց անող երիտասարդները ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին իսկ արձագանքողն են եղել, հայտնվել են Թալիշի առաջնագծում, ոչ թե խրամատներ են փորել: Սա է մեր դաստիարակությունը, ոչ թե նրանք, ովքեր ուզում են Մայր աթոռը շրջապատել ու այնտեղ վրան խփել, մեզ համար անդաստիարակներն այն մարդիկ են, ովքեր դատարաններն են շրջափակում»:

ՀՅԴ ԳՄ անդամը պնդում է՝ ոչ միայն Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, այլ նաեւ ներողություն խնդրի․ «Հանրության մի ստվար զանգվածի անդաստիարակ անվանե՞լ՝ ես պիտի միանամ մեր երիտասարդների պահանջին՝ հրաժարականին եւ եւս մի պահանջ ավելացնեմ՝ եթե ինքը այդքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի այն մարդկանցից , ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են ու Եռաբլուրում են թաղված, նրանց մայրերն ու հայրերին, ովքեր ՀՅԴ-ականներ են: Այս անհանդուրժողականությունը մեր պետությունը թուլացնում է, մեր հասարակությունը կեղեքում են, սա սպառնում է մեր պետականությունը»:

Տպել