News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ներկա գտնվել Մոսկվայում Մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:

«Այո, ինձ հրավիրել են»,- ասել է նա: Այդպիսով նա պատասխանել է 2020-ի մայիսի 9-ին Մոսկվա այցելելու հրավերի մասին հարցին:

«Ինձ հրավիրել են մեր նախընտրական սեզոնի ամենաթեժ պահին, սակայն ես այդ մասին կմտածեմ: Դա քաղաքական սեզոնի ամենաթեժ պահն է, եւ ես կմտածեմ՝ արդյոք կկարողանամ ներկա գտնվել, սակայն ես կցանկանայի ներկա գտնվել»,- ասել է ԱՄՆ նախագահը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ