News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6 տոկոսով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին 65 ընկերություն):

Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում:

Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ավել է ներկրվել 77 տոկոսով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51.4 տոկոսով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն:

Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է: Այդ թվում՝ կարողացել ենք հաղթահարել վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսեւորումները»,– գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել