News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ոչ այլ ոք է, քան տրոյական ձի Հայաստանի համար, որ ներդրված է ու որի նպատակն է պարզապես քանդել հայ ժողովրդի ազգային ինքնատիպությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Արայիկ Հարությունյանի ամբարտավան եւ մեծամիտ պահվածքի եւ նաեւ իր արտաբերած անկանոն մտքերի, ոլորտում նախկինում վարված քաղաքականության քննադատության մասով հրապարակային բանավեճի էինք հրավիրում, հրաժարվում էր, իր պատվից ցածր էր համարում։ Բանից պարզվում է, որ Արայիկ Հարությունյանը ոչ այլ ոք է, քան տրոյական ձի Հայաստանի համար, որ ներդրված է ու որի նպատակն է պարզապես քանդել հայ ժողովրդի ազգային ինքնատիպությունը ու եթե կա նրան աջակցող անձ, նույնքան մերժելի է նաեւ այդ անձը»,-նշեց նա:

Արծվիկ Մինասյանը շեշտում է՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է նույն տեսակետը, «ազգային արժեքների ոտնահարման այս վարքագիծը, նույն գնահտականները եւ ավելի խիստ իր հասցեին կհնչեցնեն, բայց այս պահին ակնկալում են ողջախոհություն»։

«Մարդը երիտասարդության հարցերով նախարարն է եւ երիտասարդներին տրված բնորշումը․․․ ընդհանրապես նրա՝ հայերեն արտահայտելու ձեւը տեսեք»,-նշեց նա։

Պնդումներին, թե ակտիվիստների մեջ շատ են նախկին իշխանությունների աջակիցները, Մինասյանն արձագանքեց․ «Եթե մարդիկ ցանկանում են դժգոհություն հայտնել այդ քաղաքականության վերաբերյալ, ինչու եք պիտակավորում, նախկիններից են, այս խմբից են, այն խմբից են»։

Արայիկ Հարությունյանի այն փաստարկները, որ ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք դպրոցները կուսակցականացվում էին, քաղաքականացվում էր բուհական համակարգը, կրթական համակարգը, Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ կոռուպցիա է եղել,  Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Արայիկ Հարությունյանին պետք է պատասխանատվության ենթարկել իր արտահայտած այդ մտքերի համար։

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, Լեւոն Մկրտչյանն օրերս հայտարարեց, որ պատրաստ է բովանդակային բանավեճի: Դե եթե այդքան ցանկություն կա, այդքան վստահ է իր ուժերին, դե թող բանավեճի: Երբ մարդը մտնում է իր պատյանի մեջ ու իրեն թվում է, թե չորս կողմը այլեւս այնպիսի օդ է, ինքը կարող է ամեն ինչ անել, օդում կարող է ամեն ինչ ասել: Հիմա ինքը կարող է գնա, Տիգրան Մեծից գա, ես էլ կարող եմ ասել՝ Արայիկ Հարությունյանն ո՞վ էր մինչեւ հեղափոխությունը, ո՞ւմ ֆինանսավորմամբ է կրթություն ստացել»։

ՀՅԴ նախարարի օրոք բուհերի քաղաքականացված լինելու մասին պնդմանը ՀՅԴ ԳՄ անգամը պատասխանեց . «Եթե օրենքով նախատեսված խախտումներ են տեղի ունեցել, դրա համար պատասխանատվության հստակ մեխանիզմներ կան, փոխարեն սպառնալիքների, թող կոնկրետ հանդես գա: Բանավեճի պատրաստ ենք, քրեականով պետք է գործ անի, հակառակ դեպքում իր նկատմամբ պետք է հարուցվի, ի վերջո կրթական քաղաքականության մեջ ինքը ի՞նչ է արել, բացի արատավորելուց: Ուսուցչի արժանապատվությունն է վիրավորում՝ դուք անգլերեն չգիտեք եւ այլն, ս՞ա է նախարարի դաստիարակությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ