News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Բորդոյից ֆրանսիացի գինիներ վաճառողը դարձել է գողերի զոհ, որոնք նրա անձնական մառանից ընդհանուր մոտ 500 000 եվրո արժողությամբ հազվագյուտ գինիներ են տարել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով France Bleu-ին։

Տեղակատվության համաձայն, չարագործները կոտրել են նրա տան տակ գտնվող մառանի լուսամուտը եւ ամենաթանկարժեք գինիների մոտ հարյուր արկղ տարել։ Տիրոջ խոսքերով, արկղերում ոչ միայն Բորդոյի գինիներ էին, ինչպիսին են «Շատո Պետրյուսը» կամ «Շատո Մարգոն», այլեւ բուրգունդական տեսակներ, այդ թվում՝ «Ռոմանե-կոնտի»։ Ամենահին շշերը մի քանի տասնյակ տարեկան են եղել։

Քնիչները փորձում են վերականգնել տեղի ունեցածի պատկերը, սակայն դեռեւս նրանց չի հաջողվել վկաներ գտնել նույնիսկ հարեւանների շրջանում։

Ռադիոկայանը հիշեցնում է, որ գինիների գողությունը հազվադեպ չէ Ֆրանսիայում, որը այդ խմիչքի առաջատար արտադրողներից է։ Այսպես, 2007թ․ Բորդոյում թանկարժեք գինիների մեկ այլ վաճառող զրկվել էր ընդհանուր 600 000 եվրո արժողությամբ 3000 գինու շշերից։ 2017թ․ կողոպտիչների հարձակումը Փարիզում մասնավոր մառանի վրա ավարտվել էր 250 000 եվրոյի 300 շշի կորստով։ 2019թ․ գողերը փարիզյան էլիտար ռեստորանից ընդամենը 150 շիշ գինի էին տարել, սակայն վնասի չափը գնահատվել էր 600 000 եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտակարգ դեպք Երեւանում. «Մեգամոլ»-ի «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո
Նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական…
ԱԱԾ-ն Գյումրիում սոցապ աշխատակիցների կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր է բացահայտել
Քրեական գործերով ձեռնարկված լայնածավալ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Բրիտանիայում կրիմինալի դեմ խոշոր օպերացիա են անցկացրել. ձերբակալվել է ավելի քան 700 մարդ
Մահացող կնոջ հեռախոսից բուժքույրերը գումար են փոխանցել իրենց համարին. կորած դիակի հետքերով
Դեռ մանրամասների չեմ տիրապետում, որովհետև եղբորս են զանգել, նա էլ երկու բառով զանգեց, արագ ինձ փոխանցեց...
«Օրենքով գողին» 23 տարով արտաքսել են Ուկրաինայից «հին ընկերներին այցելելու» համար
Ավելի վաղ 4 անգամ նրան ձերբակալել են սահմանն ապօրինի հատելու համար եւ արտաքսել երկրից...
Կրակոցներ՝ մեքենայի ուղղությամբ, մահակով հարվածներ գլխին. Մալաթիայում հնչած կրակոցների դեպքով կան ձերբակալվածներ
Կռվի մասնակիցներից Ս. Ավետիսյանը հանրությանը հայտնի «Նեպտուն»-ի Համիկի տղան է, ով հաճախակի է Բանգլադեշում հայտնվել վիճաբանութունների կիզակետում եւ ամեն անգամ ջրից…
Ամենաշատ