News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Մենք նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադարձություններին՝ տեղեկացնելով, որ իշխանությունները, ի թիվս այլ տարբերակների, ակտիվորեն քննարկում են նաեւ Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ վերացնելու հնարավորությունը։ 

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության կուլիսներում հնարավոր ու անհնար նոր սցենարներ եւս մշակվում են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու համար։ 

Մասնավորաբար՝ հարցը կարգավորելու եւ իրենց համար ցանկալի արդյունք ունենալու համար, թերթի տեղեկություններով, օրերս կայացած մի հավաքի ժամանակ որոշում է կայացվել անորոշ ժամանակով «թայմ աութ» վերցնել։ 

Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրի, իշխանությունները համոզվել են, որ «հարձակողական» տակտիկան այլեւս չի աշխատում, ավելին՝ միջազգային հանրության կոշտ արձագանքին է արժանանում, ուստի նոր «ռասկլադ» է հարկավոր մտածել։ 

Ըստ թերթի տեղեկությունների, ընթացիկ «բզբզոցներից» զատ, ՍԴ նախագահի դեմ պայքարի հաջորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա դատաիրավական բարեփոխումների փաթեթն ընդունելուց, մասնավորապես ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին նախագիծն ընդունելուց հետո, եւ այդ ժամանակ իշխանությունները նորից «աշխատանքներ» կտանեն ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու համար։ 

Կան նաեւ տեսակետներ, որ ներկայիս «թայմ աութը» հարաբերական անդորր է նոր փոթորկից առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ