News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի փակուղի մտած հարցի լուծման  ճանապարհին չի բացառվում, որ իշխանությունն օրակարգ բերի վճռաբեկ եւ սահմանադրական դատարանները միավորելու օրենսդրական նախագիծ։ Միավորման արդյունքում նախատեսվում է ունենալ Գերագույն դատարան, ինչպիսին որ ԱՄՆ-ում է, որը կիրականացնի ե՛ւ ՍԴ-ի, ե՛ւ վճռաբեկի գործառույթները։ Արդեն իսկ հաշվարկներ են արել։

ՔՊ մեր աղբյուրը փոխանցեց, որ ՍԴ-ն ամսական կտրվածքով, միջինացված հաշվարկով, ընդամենը 60 հայց է քննում, ուսումնասիրել են վերջին մի քանի տարիների վիճակագրությունը ու հաշվարկել, որ միլիոնի հասնող աշխատավարձեր ստացող դատավորներից կազմված դատարանն այս տարբերակով օպտիմալացնելու արդյունքում կարող են ամսական բոլոր թոշակառուների թոշակները բարձրացնել առնվազն 100 դրամով, ինչը կարող է դառնալ այս քայլի պոպուլիստական բացատրությունը, որը կներկայացնեն հանրությանը։

Սակայն սա հնարավոր է միայն սահմանադրական փոփոխություններով։ Այսինքն՝ նախագծին պետք է հավանություն տա Սահմանադրական դատարանը։ Թե ինչպես են շրջանցելու այդ «արգելքը», մեր աղբյուրն ասաց, որ դրա ձեւն էլ են գտել եւ առաջիկայում օրենսդրական որոշակի փոփոխություններով կօգտվեն գործող Սահմանադրության սողանցքներից։ Թե ինչի մասին է խոսքը, կփորձենք պարզել առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ