News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մերկացնողին, որի գործողությունները հանգեցրին պետության ղեկավարի իմփիչմենթի ընթացակարգի, բացահայտել իր անձը, հայտնում է BBC-ն: 

Հինգշաբթի իրազեկիչի իրավաբանը Սպիտակ տանը հայտնել էր, որ Թրամփի հռետորաբանության պատճառով իր հաճախորդին կարող է ֆիզիկական վտանգ սպառնալ:

ԱՄՆ նախագահն, այդուհանդերձ, շարունակել է հանդես գալ իրազեկիչի անունը բացահայտելու պահանջով:

Հեռուստաալիքը նշում է, որ մերկացնողի անունը մինչեւ հիմա համառորեն թաքցնում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ օգոստոսին ոմն իրազեկիչ զեկույց էր ներկայացրել, որը հանգեցրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի:

Զեկույցում, մասնավորապես, հայտարարվում էր, որ ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու վրա, որ նա քննություն սկսի ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի դեմ, որն աշխատում է Ուկրաինայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ