News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ:

Պարզվում է՝ վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարազատի տանը կամ էլ հյուրանոցներում: Մեքենա ներկրողներից մի քանիսը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, նշեցին նաև, որ տեղի գյումրեցիները գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով կանգնում են հերթի մեջ և ցանկացողին պահած տեղը վաճառում են. «Ճարպիկ գյումրեցիներ կան, հերթ են պահում, մաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով»:

Ի դեպ, մեքենա ներկրողներից տեղեկացանք, որ քաղաքային իշխանությունները սկսել են զբաղվել նրանց հայտնաբերելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ