News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել էր, որ ինքը չի համաձայնվել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազմանը, հայտնում է Reuters-ը: 

Երկու երկրների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները առեւտրային համաձայնագրի առաջին փուլի շրջանակում ներմուծման մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու համաձայնության են եկել:

Սակայն մաքսատուրքերի նվազեցման գաղափարը հարուցել է Թրամփի վարչակազմի խիստ դժգոհությունը:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը նոր կասկածներ է առաջացրել՝ կապված երկրների միջեւ առեւտրային պատերազմի ավարտվելու հավանականության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել