News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Hongqi ընկերությունը մտադիր է բրիտանական ավտոմեքենաների հարուստ գնորդներին  չինական ավտոմեքենաներ նստեցնել Rolls-Royce-ի նախկին դիզայների միջոցով, հայտնում է «Մոտորը»: 

Չինական հեղինակավոր Hongqi («Կարմիր դրոշ») մակնիշը մտնում է FAW խոշորագույն ավտոհոլդինգներից մեկի մեջ եւ հայտնի է հիմնականում միայն կառավարական շքեղ լիմուզիններով, որոնք մասնավոր անձի համար անհնար է գնել: Հիմա FAW ղեկավարությունը որոշել է կուրսը մի փոքր փոխել եւ Hongqi-ից ստեղծել քիչ թե շատ զանգվածային պրեմիումային մակնիշ, որը հասանելի է ցանկացած բավականին ապահովված մարդու, որն այսօր Rolls-Royce-ն ընտրում է որպես ամենօրյա ավտոմեքենա: Չինացիների կարծիքով՝ Չինաստանի առաջին դեմքերի համար լիմուզինների կառուցման բավարար փորձ են կուտակել, որպեսզի հավասարի պես մրցակցեն նույնիսկ այդքան անվանի բրիտանական լյուքսային բրենդի ավտոմեքենաների հետ:

Autocar-ը հայտնում է, որ չինացիներին այս հավակնոտ ծրագրերի իրականացմանը պետք է օգնի Rolls-Royce-ի նախկին գլխավոր դիզայներ Ժիլ Թեյլորը, որն անցյալ տարվանից FAW-ում է աշխատում: Դրանից բացի, տեղական շուկան նվաճելուց հետո Hongqi-ում պատրաստվում են նվաճել ամբողջ աշխարհում «ծանր լյուքսի» սիրահարների սրտերը եւ մակնիշը գլոբալ դարձնել: «Չինական Rolls-Royce-երի» ստեղծող Թեյլորը կլինի Մյունխենում FAW կոնցեռնի դիզայնի նոր կենտրոնում: Բրիտանացին մինչեւ Rolls-Royce-ը երկար տարիներ աշխատել է Jaguar-ում: Մտորելով նոր աշխատանքի մասին, նա խոստացել է, որ Hongqi մակնիշի մեքենաները չեն լինի Rolls-Royce-ի կլոնները, այլ կունենան «վառ արտահայտված անհատականություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ