News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին Անկարայում բանակցությունների ժամանակ քննարկել է Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան համաձայնագրի կատարումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

«Տեղի է ունեցել միջգերատեսչական պատվիրակությունների հանդիպում՝ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի եւ Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլու գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են 2019 թվականի հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված համաձայնագրին առնչվող հարցեր: Միջգերատեսչական հանդիպան ավարտին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ընդունել է Ջեֆրիին եւ Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին»,- նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ