News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Առաջիկայում կստեղծվի նոր քաղաքական ուժ, որը փորձելու է եվրոպական արժեքների տարածման դրոշակը իր ձեռքը վերցնել։ Կուսակցության առանցքային դեմքերն են լինելու «Լուսավոր Հայաստանից» հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Ըստ Politik.am–ի աղբյուրների՝ նոր կուսակցությունը պաշտպանելու է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները։

«Կուսակցությունը նաև փորձելու է անել ամեն բան, որպեսզի Հայաստանում վավերացվի Ստամբուլյան համաձայնագիրը, որը իրավունք է տալիս միասեռ ամուսնություններին։ Տեղեկատվությունը չհերքվեց պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից։ Մեր հրապարակումից հետո որոշակի տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որ Հայաստանում բնակվող տրանսգենդերները լուրջ հույս ունեն, որ Բաբաջանյանի կուսակցության գրանցումից հետո իրենց իրավունքները ներկայացնող կլինի քաղաքական դաշտում։  Ըստ հրապարակումների տրանսգենդերները նպատակադրվել են համախմբվել Արման Բաբաջանյանի շուրջ և ստիպել իշխանություններին ընդունել Ստամբուլյան համաձայնագիրը, որը իրենց լայն իրավուքններ կտա։

Եվ ահա A1plus.am-ի հետ զրույցում Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ գուցե առաջիկայում կուսակցություն հիմնելու մասին հայտարարությամբ հանդես գա»,– գրել է կայքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել