News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի տասնյակ զինծառայողների դեմ հետաքննություն է վարվում Իրաքում պատերազմի ժամանակ տեղի ունեցած միջադեպերով, չնայած անցյալ տարի կառավարությունը խոստացել էր դադարեցնել «վհուկների որսը», հայտնում է Daily Mail-ը: 

Ըստ վերջին պաշտոնական տեղեկությունների՝ 127 մեղադրյալով 27 միջադեպ է քննվում: Մեղադրանքների հետաքննությունը կատարել է Իրաքի պատմական մեղադրանքերի թիմը (Ihat):

Նշվում է, որ 10 տարում բրիտանացի զինծառայողների դեմ հետաքննության համար ընդհանուր ծախսվել է 40 մլն ֆունտ սթերլինգ: Ընդ որում՝ մինչեւ հիմա ոչ մի զինծառայողի պատասխանատվության չեն ենթարկել:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է հայտնել ռազմական հանցագոծությունների բացահայտման դինամիկան:

Լռելու քաղաքականությունը ներդրվել է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը բացել է վետերանների նոր գրասենյակ, որի հիմնական նպատակն է բրիտանական զորքերի դեմ «վհուկների որսի» դադարեցումը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար սըր Մայքլ Ֆալոնը ավելի վաղ հայտնել էր, որ Ihat-ն այս ամառ քննվող գործերը 3600-ից կկրճատի մինչեւ 20-ի:

Թիմը հետաքննությունը պաշտոնապես դադարեցրել է 2017 թվականի հունիսին, սակայն պաշտպանության նախարարության ներկայացրած թվերը վկայում են, որ զինծառայողների դեմ հետաքննությունները շարունակվում են:

Նշվում է, որ գործերը հետաքննվում են «Ոստիկանական հետաքննությունների ծառայություն» անունով նոր մարմնի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ