News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Փարիզի ատենակալների հատուկ դատարանը տասը տարվա ազատազրկման է դատապարտել ֆրանսիական քաղաքացիություն ստացած 49-ամյա չեչնիացի Հասանբեկ Տուրչաեւին, որը մեղադրվում էր 2013-2014թթ․ Սիրիայում ջիհադականների «էմիր» լինելու համար, հայտնում է FP-ը։

Գրոզնիում մեծացած Տուրչաեւը 2002թ․ եկել է Ֆրանսիա եւ քաղաքական ապաստան ստացել, իսկ 2008-ին նրան քաղաքացիություն են շնորհել։ Միաժամանակ, 2005-ից սկսած՝ ֆրանսիական հատուկ ծառայությունները նկատել են նրա «կրոնական ծայրահեղականությունը»։

Գործակալությունը հայտնում է, որ 2013թ․ Տուրչաեւը Ստրասբուրգից, որտեղ ապրում էր, մեկնել է Սիրիա։

Դատապարտյալն ինքը խոստովանել է, որ մեկնել է Սիրիա, որտեղ գտնվել է մոտ երեք ամիս։ Սակայն նա պնդել է, թե Սիրիա է մեկնել, որպեսզի գտնի իր եղբայրներին, ոչ թե «կռվի»։ Այնուամենայնիվ, նա մեղադրվել է ռազմական գործողություններին մանակցելու եւ այլ զինյալների ականապատում սովորեցնելու համար։ Տուրչաեւին նաեւ ջիհադական խմբավորման «էմիր» լինելու մեղադրանք է առաջադրվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ