News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ավելի քան 500 մարդ տուժել է, առնվազն 5-ը՝ զոհվել, հայտնում է ԻՌՆԱ-ն:

Արեւելյան Ադրբեջան նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Բաղեր Արթաբարը հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով ավերվել են 30 բնակելի շենքեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին տեղական ժամանակով 17:51-ին Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ ցանցով երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 37,960 եւ արեւելյան երկայնության 48,460 աշխարհագրական կոորդինատներով (Իրանը Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արեւելքում է), օջախի 10 կմ խորությամբ, 5,1 մագնիտուդով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ստորգետնյա ցնցումների ուժը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Ագարակ, Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համար
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիայի Նոտո...
Տարեսկզբից Ադրբեջանի տարածքում գրանցվել է ավելի քան 2 հազար երկրաշարժ
Այս տարվա առաջին երեք ամսում Ադրբեջանում գրանցվել է ավելի քան 2 հազար երկրաշարժ...
Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ
4,5 մագնիտուդով երկրաշարժ Իրանում...
Հզոր երկրաշարժ Պապուա-Նոր Գվինեայում. զոհվել է երեք մարդ, ավերվել 1000 տուն
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Նրա խոսքով՝ երկրաշարժի օջախը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ ղրղզական Կարա-Թեյիթ գյուղից 16 կիլոմետր հարավ-արևելք և Բատկեն քաղաքից 124 կիլոմետր հեռավորության վրա...
Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աղբյուրը գտնվում է Դուշանբեից 270 կմ հեռավորության վրա...
Ամենաշատ