News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի եւ Պակիստանի իշխանությունները բացել են պատմական Կարտարպուրյան միջանցքը, որը Հնդկաստանից հավատացյալներին թույլ կտա առանց վիզայի ուխտագնացություն կատարել Պակիստանի սրբավայրեր, հայտնում է BBC-ն։

Կարտարպուրյան միջանցքի երկարությունը կազմում է 4 կմ։ Միջանցքը ձգվում է մինչեւ Գուրդվար՝ սիկխական «Գուրուի դարպասներ» կրոնական վանքային համալիր։

Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում վերջին լարվածությունը հնդկաստանցի սիկխերին զրկել էր սրբավայրեր այցելելու հնարավորությունից։

Այնուամենայնիվ, երկու երկրների իշխանությունները մեկ ամիս առաջ պայմանավորվել էին թույլ տալ սիկխերին կատարել երկար սպասված ուխտագնացությունը։

Կարտարպուրյան միջանցքից օգտվող ուխտագնացների առաջին խմբի մեջ են Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոխան Սինգխը, հնդկական Պենջաբ նահանգի գլխավոր նախարար Ամարինդեր Սինգխը եւ 150 խորհրդարանականներ։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները՝ Նարենդրա Մոդին եւ Իմրան Խանը, միջանցքի երկու ծայրերում կանգնած, հայտարարել են դրա պաշտոնական բացման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ