News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը պատմել է, թե ով է խթանել ԽՍՀՄ-ի փլուզումը։ Նրա խոսքերը մեջբերում է գերմանական Der Spiegel ամսագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Վերակառուցման (перестройка) եւ Խորհրդային Միության փլուզման համար պատասխանատու են նրանք, ովքեր կազմակերպեցին պուտչը 1991թ․ օգոստոսին, իսկ պուտչից հետո օգտագործեցին ԽՍՀՄ նախագահի թուլացած դիրքը»,- հայտարարել է Գորբաչովը։

Նա հավելել է, որ գիտակցում էր վերակառուցման հնարավոր ռիսկերը, սակայն երկրի ողջ ղեավարությունը հասկանում էր, որ փոփոխություններ են անհրաժեշտ։

«Հնարավոր չէր ապրել, ինչպես նախկինում։ Եվ վերակառուցման էական մասը արտաքին քաղաքական նոր մտածողությունն էր, որն ընդգրկում էր ինչպես հանրային արժեքները եւ միջուկային ապասպառազինումը, այնպես էլ ընտրության իրավունքը»,- պարզաբանել է խորհրդային վերջին առաջնորդը։

«Նա ընդգծել է, որ չի ափսոսում վերակառուցման համար, սակայն խոստովանել է, որ բարեփոխումների ճանապարհին սխալներ եւ վրիպումներ են եղել։ Նրա կարծիքով, Ռուսասստանն այլեւս երբեք չի վերադառնա բռնատիրական համակարգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել