News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռաս Ալ Այնի շրջանում սիրիական բանակի եւ Թուրքիայի ԶՈՒ-ի միջեւ դաժան մարտեր են տեղի ունենում, հայտնում է ՍԱՆԱ-ն։

Նշվում է, որ ռազմական բախումներում օգտագործվում է ծանր եւ միջին ծանրության զենք։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու նպատակով «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման մասին։ Այն պետք է պաշտպանական գոտի դառնա թուրքական սահմանի համար։ Այդ շրջան, ըստ Անկարայի մտադրության, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները։ Դամասկոսը գործողությունն ագրեսիա է համարել, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարային։

Հոկտեմբերի 17-ին Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր էին կնքել։ Թուրքիան համաձայնել էր 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայի մեջ մտնող քրդական ջոկատները կարողանան հեռանալ Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության սահմանային գոտուց։ Հոկտեմբերի 22-ին ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների հուշագիր էին կնքել։ Փաստաթղթի համաձայն, ռուսական զինվորական ոստիկանությունը եւ սիրիական սահմանապահները հոկտեմբերի 23-ի կեսօրից տեղակայվել էին Թուրքիայի կողմից ստեղծվող 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու սահմանակից շրջաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ