News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այսօր` նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում ` SHAMSHYAN.com-ը:

Ժամը 13:00-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատ և ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում, «Իշխանավանքի» մոտ գտնվող «Իշխանահատակ» կոչվող ձորում տղամարդու դի կա:

Դեպքի վայր է ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը` քննիչ Քոչարյանի գլխավորությամբ:

Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները նշված ձորից պատգարակով, մեծ դժվարությամբ դուրս են բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Գ. Սիմոնյանի դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս այս տարվա նոյեմբերի 3-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մարտունու բաժնի կողմից:

Ըստ նախնական տեղեկությունների, նա ժայռից վայր է ընկել անդունդը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Փասռի առթիվ քննիչ Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում գտնվող ծխահեռացման խողովակում...
Վրաստանում բանկը գրավողը 500 հազար դոլար վերցնելով փախուստի է դիմել․ հանցագործը հետախուզվում է, պատանդներն ազատված են
Իրավապահ մարմիններին հաջողվել է իրականացնել հատուկ գործողություն եւ հոկտեմբերի 22-ի առավոտյան բոլոր պատանդներին ազատել․․․
Ստամբուլում ուսումնական ինքնաթիռ է կործանվել
Թուրքիայում մասնավոր էներգետիկական ընկերության 6 աշխատակից ձերբակալվել է լրտեսության մեջ մեղադրանքով
Բեռլինի ամենահայտնի թանգարաններից մեկում վանդալներն ավելի քան 70 արվեստի գործ եւ արտեֆակտ են վնասել
Քարե քանդակների եւ սարկոֆագների վրա «յուղանման հեղուկ» են լցրել` տեսանելի լաքաներ թողնելով...
Զուգդիդիի կենտրոնում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղում պատանդ վերցված անձանց մի մասն ազատ է արձակվել
Զինված մարդու պահանջները դեռ հայտնի չեն...
Ամենաշատ