News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտնել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից նախաձեռնված ինփիչմենթի գործընթացի շրջանակներում ինքը կարող է հրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երկրորդ հեռախոսազրույցի գաղտնազերծումը, հայտնում է USA Today-ը։

Սեպտեմբերին Թրամփը հրապարակել էր Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցը, որը կայացել էր հուլիսի 25-ին եւ մեծ աղմուկ էր առաջացրել։

Այժմ դեմոկրատները հետաքրքրված են երկրորդ հեռախոսազրույցով, որ Թրամփի եւ Զելենսկու միջեւ տեղի է ունեցել ապրիլի 25-ին։

«Եթե նանք դա են ուզում, ես կտամ դա նրանց։ Ես դրա հետ կապված խնդիր չունեմ»,- Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում լրագրողներին ասել է Թրամփը։

Նա նաեւ նշել է, որ իրեն դուր չի գալիս հեռախոսազրույցների գաղտնազերծման հրապարակումը, քանի որ դա «վատ նախադեպ» է ստեղծում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ