News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրասիայում 22-ամյա ուսանողն ինքնահրկիզման ակտից հետո գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է BBC-ն։

Ինքնահրկիզման փորձից ընդամենը մի քանի ժամ առաջ երիտասարդը Facebook-ում գրառում է կատարել, որում պատմել է իր ֆինանսական դժվարությունների մասին, այնուհետեւ փորձել է այրել իրեն Լիոնի համալսարանական ռեստորանի առջեւ։

Մասնավորապես, ուսանողը գրել է, որ ինքն այլեւս չի կարող ապրել՝ ստանալով ամսական 450 եվրո։

Ընդ որում, նա իր «սպանության» մեջ մեղադրել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին, քաղաքական գործիչ Մարի Լե Պենին եւ Եվրամիությանը։

Հրշեջները հայտնել են, որ երիտասարդի մոտ ախտորոշել են մարմնի 90 %-ի վնասվածք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ