News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հանրապետական կուսակցության, որի անդամ է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, ներկայացուցիչները խնդրել են Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդուն՝ Հանթերին ու «ուկրաինական գործով» մերկացնողին ցուցմունքներ տալ հաջորդ շաբաթ, բաց լսումներում, տեղեկացնում է Reuters-ը։

Դեմոկրատները, որոնք մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, ամենայն հավանականությամբ, դեմ հանդես կգան Հանթեր Բայդենի եւ մերկացնողի հրապարակային հայտնվելուն լսումներում, որոնք կսկսվեն չորեքշաբթի։

Գործով անցնող վկաների ցուցակում Հանթեր Բայդենին եւ մերկացնողին ներառել է հանրապետական Դեւիդ Նունյեսը, որն իր դիմումը հասցեագրել է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին։ Նամակը հրապարակվել է մի քանի կայքերում։

Իր նամակում Նունյեսը մեղադրում է դեմոկրատներին «իմփիչմենթի կեղծ գործընթացի», իսկ Ադամ Շիֆին՝ ապացույցները «սարքելու» մեջ, որպեսզի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցները ներկայացնի «վատ համատեքստում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ