
Ավելի քան 2 մլն մարդ տարհանվել է Հնդկաստանում եւ Բանգլադեշում, երբ «Բուլբուլ» ցիկլոնը սկսել է մոլեգնել Բենգալյան ծոցում, տեղեկացնում է BBC-ն։
Փոթորիկը սկսվել է Արեւմտյան Բենգալիայում շաբաթ օրը, տեղի ժամանակով կեսգիշերին։ Տարերային աղետի հետեւանքով ալիքների բարձրությունը կարող է հասնել 2 մետի։
Նշվում է, որ երկու մարդ արդեն համարվում է ցիկլոնի զոհ։
Դադարեցվել է ծովային նավահանգիստների եւ օդանավակայանների աշխատանքը, ներառյալ Կալկաթայի օդանավակայանինը։
Բանգլադեշի աղետների հաղթահարման նախարար Շահ Քամալը AFP գործակալությանը տեղեկացրել է, որ տարհանված բնակիչները տարերքից պատսպարվել են 5500 ապաստարաններում։