News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Ճապոնիայի կայսր Նարուհիտոն կնոջ՝ Մասակոյի հետ կիրակի անցել է Տոկիոյի կենտրոնով՝ մոտոցիկլների պատվո շարասյան ուղեկցությամբ, տեղեկացնում է Reuters-ը։

Գահակալման առիթով Ճապոնիայի մայրաքաղաքում են հավաքվել հազարավոր մարդիկ ազգային դրոշներով։ Նրանցից շատերը լուսանկարվել են իրենց կողքով անցնող կայսերական զույգի ֆոնին։

Շքերթի համար հավաքվածները դարձել են այն բանի վկան, թե ինչպես են 59-ամյա կայսր Նարուհիտոն եւ կայսրուհի Մասակոն, որն ավարտել է Հարվարդի համալսարանը եւ նակինում դիվանագետ էր, նստել Toyota լիմուզինն ու անցել մայրաքաղաքի փողոցներով, որոնք լեփլեցուն էին սովորական քաղաքացիներով եւ ոստիկաններով։

Կայսրը ֆրակով էր, իսկ նրա արքայական տիկինը ժողովրդին ներկայացավ սպիտակ հագուստով՝ մազերի մեջ փայլուն պսակաթագով։

Նշվում է, որ կայսրուհին այնպես է հուզվել արարողությունից, որ անգամ արտասվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ