News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԼՂ խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքներն ընդունելի չէին մեզ համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով նախորդ իշխանությունների հետ ԼՂ խնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման մասին։

«Այն փաստաթղթերը, որը քննարկվում էր մինչև այսօր, մեզ համար ընդունելի չէր, դրա մասին բարձրաձայնել ենք բոլոր ժամանակներում:  Մադրիդյան սկզբունքները ընդունելի չէին մեզ համար, ես չեմ ասում, որ նախկին իշխանությունները միանշանակ ընդունել էին մադրիդյան սկզբունքները, որովհետև վերջնականապես հանրության հետ երկխոսություն չի եղել, բայց դա քննարվկել է և ես ասել եմ, որ դա քննարկելու փաստաթուղթ չէ մեզ համար ու բարձրաձայնել ենք՝ անիմաստ քննարկում եք, չի լինելու դա։ Եթե նախկին իշխանությունները մարդիդյան սկզբունքները իրենց համար հիմք են ընդունել, ապա մեր համար քննարկելու համար բավարար հիմք չէր»,-նշեց նա:

Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ առանց Արցախի բանակցություններ չի կարող տեղի ունենալ․ «Այս փուլում Հայաստանի իշխանությունները շարունակում են հանդիպումները Մինսկի խմբի և մնացած խաղացողների, այդ թվում՝ մեր հակառակորդի հետ, բանակցություն չկա: Եթե լինի առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի բանակցել, ինձ թվում է՝  առաջին փուլում բանակցությունը վարելու են Հայաստանի իշխանությունները, հետո անպայման միանալու է Արցախը: Առանց Արցախի բանակցություններ չի կարող տեղի ունենալ, իսկ հանդիպումներ ինչքան ասես թող լինի»։ Նրա խոսքով՝ իրենց համար նախապայման է Արցախի ինքնորոշման իրավունքը․ «Եթե դա չի քննարկվում կամ կասկածի տակ է դրվում, ապա բանակցելու ոչինչ չունենք»:

Արայիկ Հարությույանը հավելեց նաև, որ փոխզիջման մասին կարելի է խոսել միայն երբ Արցախի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանը կճանաչի.«Ինչ փոխզիջում, չկա նման բան: Երբ արդեն ճանաչի մեր ինքնորոշման իրավունքը, կնստենք բանակցելու, տեսնենք, ինչ կա զիջելու կամ չզիջելու, այսօր չկա տրամաբանություն որևէ բան հայտարարելու: Իհարկե ոչ մի սանիտմետրով մենք պատրաստ չենք տալու, սակայն ինքնորոշման իրավունքը ճանաչելուց հետո, պատրաստ ենք հանուն երկարատև խաղաղության, կայունության բանակցել»։

Տպել
Ամենաշատ