
Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում այսօր՝ նոյեմբերի 10-ին՝ տեղի ունեցավ «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 4 հիմնական եւ 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները:
«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:
«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային: Տարվա բարեկարգ համայնքներն են Տաշիր եւ Տեղ համայնքները:
«Մաքուր համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց Թալին համայնքը:
«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային: Մրցանակակիր համայնքներն են Կապանն ու Ախուրյանը:
«Տարվա նորարար եւ խելացի համայնք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էջմիածին համայնքը:
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» բոլոր համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորը:
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սիսիան եւ Լոռի Բերդ համայնքները:
«Տարվա գործարար կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սեւան համայնքը:
«Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սայաթ Նովա համայնքը:
Նշենք, որ այս մրցանակաբաշխությունը 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ: