News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հետազոտողները Պերուի Անդերում հայտնաբերել են ինկերի հնագույն բնակավայր, որն անգամ ավելի մեծ է հանրահայտ Մաչու-Փիկչուից, գրում է Newsweek-ը։

National Geographic-ի հետազոտող Ալբերտ Լինը, հնագետներ Ադան Չոկ Արսը եւ Թոմաս Հարդին պեղումների ժամանակ օգտագործել են հեղափոխական լազերային տեխնոլոգիա, որը հայտնի է որպես LiDAR՝ լուսային հայտնաբերման եւ հեռավորության որոշման հատկություններով։

Հենց դրա կիրառման շնորհիվ գիտնականները կարողացան գտնել հնագույն բնակավայրը, քանի որ ավելի վաղ նախաձեռնված ավանդական որոնումները արդյունքներ չեն տվել։

Նշվում է, որ բնակավայրը գտնվում է Wat’a (բնիկ ժողովուրդների լեզվից թարգմանաբար՝ «կղզի») հնագիտական գոտում, 2,9 կիլոմետր բարձրության վրա, գերազանցելով Մաչու-Փիկչուին, որը 1,5 կիլոմետր բարձրության վրա է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ