News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Լավրովի Երևանյան առաքելությունը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

«Լավրովի Երևանյան առաքելությունը

ՀՀ - ՌԴ հարաբերություններում առկա տարաբնույթ վայրիվերումների ֆոնին, Երևան այցի նախորդ օրը ՌԴ արտգործնախարարը հարցազրույց տվեց «Մեդիամաքս» գործակալությանը:

Բնական է, որ հարցազրույցում արտահայտված ցանկացած միտք մանրակրկիտ հաշվարկված է, և որևէ խոսք կամ բառ պատահական չէ ընտրված: Այստեղ շատ կարևոր է, երբևէ Լավրովի հարցազրույցը չդիտարկել մեր իշխանությունների հանրային խոսքի մշակույթի, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության համատեքստում: Կրկնեմ՝ ՌԴ արտգործնախարարի հարցազրույցում պատահական մտքեր չկան…

Հարցազրույցը մտորելու բավականին տեղիք է տալիս:

1. Որքանո՞վ են բնական ու անկեղծ մեր իշխանությունների վերաբերյալ այդչափ դրական գնահատականները, և արդյո՞ք դրանք ընդամենը այցին նախորդող էթիկայի դրսևորման օրինակ են:

Այս հարցի պատասխանը, կարծում եմ, յուրաքանչյուրս կարող ենք տալ՝ ընդամենը հիշելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին մոտ 1.5 տարվա դինամիկան:

Ամեն դեպքում, եթե Լավրովն անկեղծ է իր գնահատականներում և /կամ/ լուծում է էթիկայի հարց՝ միանշանակ ողջունելի է:

2 . Իսկ եթե նման կեցվածքը իշխանությունների հանդեպ ա՞յլ նպատակ ունի, ապա հարց. ի՞նչ նպատակ: Ի՞նչ գին է պատրաստվում ներկայացնել ռուսական կողմը մեր իշխանություններին նման գերդրական ֆոնի կամ իշխանություններին ու անձամբ վարչապետին տրվող նման քարտ - բլանշի /կամ առնվազն՝ դրա իմիտացիայի/ ներքո: Եվ մեր իշխանությունները պատրա՞ստ են վճարելու այդ գինը:

Այս ամենի համատեքստում, բավականին հետաքրքիր է Լավրովի հարցազրույցի Ղարաբաղյան կարգավորման գործընթացին վերաբերող հատվածը:

Մեջբերում. «…Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն: …»:

Մեկ անգամ ևս՝ ուշադիր լինենք հետևյալ հատվածին.

«… կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն…»:

Արժե մտապահել նաև՝ «հիման վրա» և «բանակցությունների ընթացքում» եզրույթները և լրացուցիչ բարդության ներկայացումը՝ «պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները»:

Լավրովը հղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների բազմիցս արված հայտարարություններին:

Հիշեցնենք, որ առաջինը դրանցից արվել է Աքվիլայում, որն էլ դարձել է պայմանական սկզբնաղբյուր, հաջորդող հայտարարությունները հղվել են Աքվիլային:

Հիմնարար սկզբունքների ներկայացման նախաբանի և Կարգավիճակին վերաբերող հատվածները մեջբերենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների Աքվիլայի 2009 թվականի հուլիսի 10- հայտարարությունից.

«… Հիմնարար սկզբունքներն արտահայտում են խելամիտ փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:

Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում.…»

« …Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով… »…

Այժմ ընդամենը համեմատեք.

1. Աքվիլա - «Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով»:

2. Լավրով - «կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»:

Մի դեպքում - կարգավիճակի որոշում՝ պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով (Աքվիլա),

մյուս դեպքում- կարգավիճակի որոշում՝ բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա (Լավրով):

Տարբերությունը պա՞րզ է: Ուղղակիորեն - միջոցո՞վ, թե՞ հիման վրա, այն էլ՝ (նորից կամ լրացուցիչ) բանակցությունների միջոցով …

Եզրակացություն.

Լավրովի Երևանյան առաքելությունը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերը նշված տարբերակով առաջմղման հետ (ում ճաշակին ավելի մոտ է օգտագործել «Լավրովի պլան» եզրույթը- ուրեմն՝ Լավրովը պաշտոնական Երևանին է ներկայացնում իր իսկ անունով պլանի մեզ համար եղածից էապես ավելի վատ վերախմբագրված տարբերակը):

Սա է պատճառը, որ «բլիթների» պակաս առանձնապես չի զգացվում: Մեկ «բլիթի բույր» էլ առկա է հարցազրույցի հայ- թուրքականին վերաբերող հատվածում…

Իսկ «մտրակները» որևէ տեղ չեն անհետացել, ուղղակի խնամքով պահված են…

Եվ այս իրավիճակն ուղղակի արդյունքն է իշխանությունների արտաքին քաղաքականության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության, ինչես նաև՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ ռազմավարության բացակայության:

Լավրովի այցի արդյունքներով, որոնց մի մասն իրենց զգալ կտան ոչ անմիջապես, հարկ կլինի թեմային նորից անդրադանալու…»,-նշել է նա

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
Դիմումի հեղինակներն անամոթաբար պնդում են, որ «ադրբեջանցիները ամբողջությամբ վտարվել են Հայաստանից․․․
Ադրբեջանը մերժել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը․ ՀՀ ԱԳ նախարար
Այժմ կողմերը բանակցում են մի տարբերակի շուրջ, որը ենթադրում է միջազգային մեխանիզմների ստեղծում․․․
Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո...
Հայաստանում իշխանափոխությունը թույլ կտա վերադառնալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի քննարկմանը. Աբրահամյան
Բացի այդ, ըստ նրա, միջազգային դերակատարները քաջ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը...
Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու․․․
Ադրբեջանի հետ լիարժեք ձեւաչափով երկխոսություն հնարավոր է միայն միջազգային ձեւաչափով․ Արցախի արտգործնախարար
Նախարարը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՌԽԿ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ․․․
Ամենաշատ