News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հինգ իտալացի զինվորական Իրաքում վիրավորվել է ինքնաշեն պայթուցիկի պայթելու հետեւանքով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Իտալիայի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբին։

Զինվորականները գտնվել են Իրաքի անվտանգության ուժերին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հմտություններն ուսուցանող առաքելության կազմում։ Կիրակի առավոտյան իտալական ստորաբաժանման տեղաշարժի ժամանակ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։

«Հինգ տուժած զինվորականներին անմիջապես օգնություն է ցուցաբերվել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց ԱՄՆ ուղղաթիռները, որոնք նույնպես մտնում են (ԻՊ-ի դեմ պայքարի) կոալիցիայի մեջ»,- ասվում է Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։

Հինգից երեքը ծանր վիճակում են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց հարազատները տեղեկացվել են պատահածի մասին, իրավիճակի զարգացմանը հետեւում է  Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ