News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երիտասարդ ամերիկացին պնդում է, որ թմրանյութային թմբիրի մեջ է ընկել McDonald’s-ի սառը թեյը փորձելուց հետո. ըմպելիքի մեջ մարիխուանա կար, գրում է Metro-ն։

24-ամյա Փերիշ Բրաունն ասել է, որ Հարավային Կարոլինայում Հիլթոն Հեդի ֆասթ ֆուդի ռեստորանի աշխատակիցը, որտեղ նա սառը թեյ է գնել, իրեն շատ տարօրինակ է պահել։

Երիտասարդն ասել է, որ պատվիրել է հավի նագեթսներ, կրկնակի չիզբուրգեր եւ քաղցր սառը թեյ կիտրոնով։

Միեւնույն ժամանակ, Փերիշն անմիջապես նկատել է, որ  ըմպելիքն ինչ-որ անսովոր համ ունի, բայց ծարավ էր եւ անմիջապես խմել է թեյը։

Ըմպելիքը խմելուց հետո նա ընկել է շոկի մեջ՝ նկատելով բաժակի տակ երեք փաթեթ ինչ-որ խոտով։

Երիտասարդն իրեն տարօրինակ է զգացել եւ անմիջապես կապվել է հոր հետ, որպեսզի անախորժությունների մեջ չհայտնվի։

Նշվում է, որ ներկայում հետաքննություն է անցկացվում միջադեպի հետ կապված, իսկ փաթեթների միջի խոտը, որը մարիխուանա էր, ոչնչացվել է։

Կատարվածի փաստով առայժմ կալանավորումներ չեն կատարվել։

McDonald’s ընկերությունը հայտարարել է, որ լիարժեք համագործակցում է իրավակարգի ներկայացուցիչների հետ միջադեպի առնչությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ