News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 10-ին, ժամը 17:34-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Զ., ծնված 1968 թ.)  և «Suzuki GSX-R» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Գրիշա Ա., ծնված 1980 թ.):

Փրկարարները Գրիշա Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

 

Տպել
Ամենաշատ