News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի ԶՈւ-ն կիրակի երկրի նախագահ Էվո Մորալեսին առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի երկրում կայունություն տիրի, տեղեկացնում է Reuters-ը։ https://www.reuters.com/

«Վերլուծելով ներքին կոնֆլիկտի հետ կապված իրավիճակը՝ մենք խնդրում ենք պետության նախագահին վայր դնել մանդատը՝ թույլ տալով, որ խաղաղություն եւ կայունություն տիրի հանուն Բոլիվիայի»,- լրագրողներին ասել է Բոլիվիայի ԶՈւ հրամանատար Ուիլյամս Կալիմանը։

Ավելի վաղ Մորալեսը հայտարարել էր երկրում նոր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին, իսկ մինչ այդ հայտարարել էր, որ երկրում պետական հեղաշրջում է պատրաստվում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ