News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն այսօր տրանսպորտային քաոս են ստեղծել՝ արգելափակելով ավտոմայրուղու երթեւեկությունն ու խախտելով մետրոյի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Դիմակներով ծայրահեղականների խումբը առավոտյան պիկ ժամին աղբամաններ է տեղադրել ճանապարհներին, այրել եւ կոտրել է լուսացույցներ: Մի շարք շրջաններում խցանումներ են: Խափանումներով է աշխատում նաեւ մետրոն:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հոնկոնգի կառավարության աշխատանքի դեպարտամենտը գործատուներին կոչ է արել ապահովել աշխատակիցների սեղմ գրաֆիկն ու ըմբռնումով մոտենալ նրանց հնարավոր ուշացումներին: Տրանսպորտային քաոսի պատճառով բոլոր համալսարանները հայտարարել են դասերի դադարեցման մասին: Մասնավորապես, անկարգություններ են տեղի ունեցել Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ ուսանողները զինվել են աղյուսներով եւ այրիչ խառնուրդով շշեր նետել իրավապահների ուղղությամբ:

Սայ Վան Հո շրջանում ոստիկանության աշխատակիցն ինքնապաշտպանության նպատակով կրակ է բացել 21-ամյա ծայրահեղականի ուղղությամբ: Վերջինս որովայնի հատվածում ստացված հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է:

Ամռան սկզբին Հոնկոնգում հակակառավարական զանգվածային ցույցեր են սկսվել: Ցուցարարները բողոքում են արտահանձնման մասին ընդունված օրինագծից, որը թույլ է տալիս իրավախախտներին արտահանձնել Չինաստանին: Չնայած փաստաթղթի հետ կանչմանը, ընդդիմության աջակիցները շարունակում են ցույցերը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ