News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները պատրաստ են Էվո Մորալեսին ապաստան տրամադրել, որը կիրակի հայտարարել էր Բոլիվիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Այս մասին Twitter-ում հայտնել է այս երկրի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չմիջամտելու եւ ապաստան տրամադրելու ավանդույթներին համապատասխան՝ Մեքսիկան Լա Պասեի պաշտոնական նստավայրում ընդունել է Բոլիվիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության ավելի քան 20 ներկայացուցիչների, մենք նաեւ առաջարկել ենք ապաստան տրամադրել Էվո Մորալեսին»,- նշել է երկրի ԱԳՆ ղեկավարը:

«Մենք համերաշխ ենք դիվանագիտական ներկայացուցչությունների անձռնմխելիության սկզբունքին, եւ ներկա պահին նույն միջազգային համերաշխության կոչ ենք անում այն նպատակով, որ պահպանվի Բոլիվիայում Մեքսիկայի դեսպանության եւ նստավայրի անձեռնմխելիությունը»,- հավելել է նա: Էբրարդն ավելի վաղ Բոլիվիայում տեղի ունեցողն անվանել էր «ռազմական գործողություն» եւ նշել, որ Մեքսիկան դա չի ընդունի:

Բոլիվիայում Վենեսուելայի դեսպան Քրիսբեյլի Գոնսալեսը հայտնել է, որ Մորալեսի հակառակորդները կիրակի հարձակվել են իր երկրի դիվանագիտական ներկայացուցչության վրա: Նա հավելել է, որ դեսպանության աշխատակիցները չեն տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ