News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիտվան դարձել է աշխարհի «ամենախմող» երկիրը: Այդ երկրի բնակիչները խմում են միջինում տարեկան 12,3 լիտր ալկոհոլ: Այս մասին ասվում է «Առողջությունը հակիրճ» տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության նոյեմբերյան հրապարակման մեջ, հաղորդում է ՌԻԱ-ն:

Ռուսաստանը եւս հայտնվել է «ամենախմող» երկրների տասնյակում եւ զբաղեցրել 7-րդ տեղը՝ 11,1 լիտր ցուցանիշով: Սակայն նշվում է, որ Ռուսաստանում ալկոհոլի օգտագործման մակարդակը նվազել է 2007 թվականից:

Լիտվային հաջորդում են Ավստրիան (11,8 լ) եւ Ֆրանսիան (11,7): Հնգյակը եզրափակում են Չեխիան (11,6) եւ Լյուքսեմբուրգը (11,3):

6-րդ տեղը կիսել են Լատվիան եւ Իռլանդիան՝ 11,2 լ ցուցանիշով: Հունգարիան եւ Ռուսաստանը 7-րդ տեղում են՝ 11,1 լ ցուցանիշով: 8-րդ տեղում է Գերմանիան (10,8), 9-րդ տեղում է Պորտուգալիան (10,7) եւ 10-րդ տեղում՝ Լեհաստան (10,6):  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ