News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել երկկողմ քաղաքական եւ տնտեսական օրակարգը նոր ծրագրերով եւ նախաձեռնություններով։

Հանրապետության նախագահը Ժուաո Լոուրենսուին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Անգոլայի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ