News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացումը չի՞ հանգեցնի արդյոք սոցիալական անարդարության, հարցը քննարկվե՞լ է արդյոք մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս եւ հանրությանը հուզող այլ հարցերի պատասխանել է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Մանե Թանդիլյանը:

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը ցույց է տալիս, որ հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը պետք է բարձրանա մինչեւ 68 հազար դրամ՝ առանց հարկային եւ այլ պահումների: Սակայն դրա հետ կապված հարց է ծագում՝ օրենքում կնշվի՞ արդյոք աշխատավարձի ընդհանուր դրույքը, ինչպես դա արվել է նախկինում (կնշվի՞ արդյոք աշխատավարձի ամբողջ չափը, քանի որ քաղաքացիներն ընդունում են, այսպես կոչված, «կեղտոտ» աշխատավարձը, հետո կատարվում են պահումներ): Ավելին. օրինակ՝ եթե օրենքում լինի վերապահում, որ մարդը չի կարող ստանալ 68 հազար դրամից պակաս «մաքուր» աշխատավարձ, կարո՞ղ է արդյոք քաղաքացին ընդունել 70 հազար դրամի դրույք (ֆորմալ առումով բարձր նվազագույնից), որից հետեւաբար կկատարվեն բոլոր պահանջվող պահումները: Արդյունքում քաղաքացին կարող է ստանալ զգալիորեն քիչ սահմանված նվազագույնից:

Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի 4-րդ հոդվածը նշում է՝ նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ խրախուսման այլ վճարները: Սա նշանակում է, որ որեւէ մեկը լրիվ աշխատանքային ժամ աշխատելու պարագայում չի կարող ստանալ ավելի նվազ ձեւակերպված աշխատավարձ, քան 68,000 ՀՀ դրամը: Սակայն քանի որ նվազագույն աշխատավարձը հարկվում է, մենք ունենք անվանական աշխատավարձի երկու չափ՝ կախված կուտակային վճարող հանդիսանալու հանգամանքի հետ: Այսօր կուտակային վճարող հանդիսանում են 1974թ.-ից հետո ծնված վարձու աշխատողները, հետեւաբար նրանց համար կգործի ավելի բարձր անվանական աշխատավարձ 1974թ.-ից առաջ ծնվածների համեմատ:

Նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը արդյոք բավարար աստիճանով քննարկվե՞լ է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ գործատուների հետ: Նրանք արդյոք համաձա՞յն են ստանձնել այդպիսի լրացուցիչ բեռ: Եվ որքանո՞վ է հավանական, որ մասնավոր հատվածն ուղղակի կգնա զանգվածային կրճատումների ճանապարհով:

Ես որեւէ քննարկում մասնավոր հատվածի հետ չեմ արձանագրել: Միեւնույն ժամանակ, անգամ եթե որոշ քննարկումներ եղել են, պետք է արձանագրել, որ տարբեր տնտեսվարողներ տարբեր ձեւով են փորձելու այդ հարցը լուծել, ընդհուպ մինչեւ կրճատումներ իրականացնելը: Աշխատավարձը կարգավորվում է շուկայական հարաբերությունների շրջանակում, հետեւաբար տնտեսվարողները, օրենքի շրջանակում, միշտ հնարավորություն ունեն գտնել լուծումներ, որով կոմպենսացնելու են իրենց շահույթին հասցված վնասը օրենսդրական միջամտության արդյունքում:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումն արդյոք չի՞ հանգեցնի սոցիալական անարդարության աճի: Օրինակ՝ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները լրիվ դրույքի դեպքում, որն առանց այն էլ հազվադեպ է, պահումներից հետո ստանում են 80 հազար դրամից մի փոքր ավելի, նույնքան աշխատավարձ են ստանում գիտաշխատողները, գրադարանավարները՝ 70 հազար դրամ, իսկ մաքրողներին կամ սպասք լվացողներին ընդհանրապես առաջարկում են վճարել 68 հազար դրամից քիչ: Արդյոք սա չի՞ հանգեցնի հանրության շրջանում բացասական արձագանքի, ինչպես տեղի ունեցավ ծերության նպաստների հետ, երբ այն բարձրացրին մինչեւ 25500 դրամ աշխատանքային ստաժ չունեցող անձանց համար՝ զգալիորեն կրճատելով նրանց եւ այն անձանց վճարումների միջեւ տարբերությունը, որոնք ամբողջ կյանքի ընթացքում պաշտոնապես աշխատել են եւ հարկեր վճարել: Չէ՞ որ նրանց աշխատանքային թոշակները չէին բարձրացվել:

Ես մոտեցման մեջ սկզբունքային տարբերություն եմ տեսնում պետության դերի իմաստի մեջ: Պետությունը պարտավոր է սոցիալական երաշխիքներ տրամադրել քաղաքացուն՝ անկախ կրթական ցենզից: Իսկ կրթական ցենզի հանգամանքով պայմանավորված՝ մենք չպետք է քննարկենք նվազագույն սոցիալական երաշխիքը, այլ՝ որքանով են համապատասխան մասնագետները երաշխավորված, որ մեր երկրում ապրելով եւ աշխատելով կունենան համապատասխան եւ արժանապատիվ վարձատրություն: Սա արդեն բխում է երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակից, աշխատանքի պահանջարկից եւ ինչպիսի միջամտություն պետք է ունենա պետությունը ձեւավորելու երկրի զարգացման տեսլականից բխող աշխատանքների պահանջարկ եւ առաջարկ:

Շնորհակալություն պատասխանների համար:

NEWS.am-ի ԱԺ թղթակից Արմեն Գլոյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ