News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԵՊՀ-ի 100-ամյակի նիստին եկել են 20 րոպե ուշացած եւ արհամարհական դուրս եկել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

«Դա ավելի մեծ անարգանք է մեր 100-ամյա բուհին։ Այդ քայլը դատապարտելի է, նախարարն ու ԱԺ նախագահը արհամարհելով դուրս եկան։ Երբ նախարարն իր խոսքում ասաց՝ երիտասարդները պետք է հարգեն իրենց 100-ամյա կուսակցության պատմությունը եւ անդաստիարակ բառն ասաց։ Իմ կարծիքով՝ նախարարն իր այս պաշտոնավարման ընթացքում շատ է թերացել»,- ասաց Դավիթ Ափոյանը։

Լրագրողի հարցին՝ արդյոք համալսարանում ուսանողները խնդիր չե՞ն ունենա, եթե չեն ներկայանում դասերին, ուսանողական խորհրդի նախագահն ասաց․

«Հայոց պատմության եւ Բանասիրության  ֆակուլտետներն ամբողջությամբ դասադուլի մեջ են, ինփ հասած տեղեկություններով բացակաների խնդիր առայժմ չկա։ Միայն այս 2 ֆակուլտետները չեն, ունենք նաեւ այլ ֆակուլտետներից միացողներ։ Չեմ կարող ասել՝ մյուս համալսարաններն ի՞նչ դիրքորոշում ունեն Ես կողմ եմ, որ առարկաները մի կիսամյակով դասավանդվեն, բայց այնպես դասավանդվեն, ինչպես ծրագրում ներառված է։ Դպրոցում անցած պատմությունն ու լեզուն տարբերվում են բուհական ծրագրերում դասավանդվող առարկաներից։ Կողմ եմ, որ օրենքով բուհական համակարգին որեւէ բան չպարտադրվի։ Եթե 2 ֆակուլտետում դասադուլ կա, կարող ենք ասել, որ այդ քայլը կարող է վարակիչ լինել մյուս ֆակուլտետներում»։

Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արդյոք ուսանողները մտադի՞ր են նահանջել, Ափոյանն ասաց․ «Ուսանողները վճռական են տրամադրված, վարչապետի հետ հանդիպումից հետո նրանք իրենց դիրքորոշումը չեն փոխում ու պայքարը շարունակելու են»։

Նա նշեց, որ առայժմ ուսանողական խորհուրդը չի մասնակցում այս ակցիային, քանի որ քննարկում խորհրդի անդամների միջեւ չի եղել եւ պաշտոնական հայտարարություն չկա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ուսանողները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Նրանք նոյեմբերի 6-ից դասադուլ են հայտարարել՝ պահանջելով օրինագծում վերանայել վիճահարույց այս կետը նաեւ  ստորագրահավաք են սկսել, որին միացել են նաեւ ուսանողներ մարզային բուհերից:

Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչները երկու օրվա դադարից հետո այսօր վերսկսել են նոյեմբերի 6-ին հայտարարված նստացույցը Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ