News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է դպրոցական արձակուրդների շրջանում համապատասխան գեչատեսչությունների եւ պետական մարմինների աջակցությամբ պարտադիր հիմունքներով ապահովել զորանոցային պայմաններում զինծառայություն սովորելու եւ ծանոթանալու համար հավաքների կազմակերպումը: Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ այս նախաձեռնությունը դեռեւս քննարկման փուլում է, դեռեւս վերջնական որոշում չկա: «Սա կլինի զինվորական պատրաստություն, որի շնորհիվ դեռահասները կկարողանան հասկանալ, թե ինչ է նշանակում ընկերոջ հետ հացը կիսել, ինչ է նշանակում մի քանի մարդկանց հետ սահմանափակ տարածքում մնալը, ինչ է նշանակում համատեղ տնտեսություն վարելը եւ այլն»,- պարզաբանեց Բալայանը՝ հավելելով, որ իրենք առայժմ քննարկում են հարցը, թե աշակերտներին որ տարիքից է կարելի ներգրավել նման պարապմունքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ