ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը նախօրեին ռուսական պատվիրակության կազմում Հայաստան է այցելել, իր Instagram-ում հրապարակել է Երեւանից հոլովակ ու լուսանկար:
Զախարովան այցելել է տեղական ջազ ակումբ, որտեղից հրապարակել է տեսանյութը, որում երաժիշտները նվագում են ազգային հայկական գործիքներ: Նա հրապարակել է նաեւ մանկասայլակի լուսանկար:
«Երեկոյան երեւանյան ջազ ակումբում: 100 տոկոսով համաձայն եմ՝ մշակույթը ընտանեկան գործ է»,- իր հրապարակումներն այսպես է մակագրել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Արտաքին քաղաքականության գերատեսչության պատվիրակությունը՝ նախարար Սերգեյ Լավրովի ղեկավարությամբ Հայաստանում է երկօրյա այցով: