News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ամուլսարի խնդրին, նշելով, որ թեման կրկին ակտիվացել է, բայց ոչ հրապարակային տեսքով:

«Ինձ հետ հանդիպման են եկել պատգամավորներ, իսկ վերջերս բարձրաստիճան որոշ պաշտոնյաներից ինֆորմացիա եմ ստանում, որ ուզում են, այնուամենայնիվ, բացել հանքը»,-ասել է նաեւ պատասխանել ՀՀ վարչապետի այն հարցին, թե եթե պարզվի Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ է, այն պետք է շահագործվի՞ թե՞ ոչ: «Պատասխանեմ այդ հարցին հակիրճ. պաթոս չհասկանաք ասածս, սա այն է, ինչին ես եկել եմ տարիների ընթացքում: Մենք ունենք Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածք՝ Երկիր մոլորակի մյուս պետություններից դուրս: Մենք կռվել, պայքարել ենք, որ Երկիր մոլորակի վրա ունենանք այս մի կտոր հողը՝ հանուն մշակույթի, հանուն արվեստի, հանուն գիտության, հանուն պատմության, մեր ապագայի: Մեր արժեհամակարգը պահելու համար ենք այս տարածքը պահել ու անունը դրել Հայաստանի Հանրապետություն, ներառյալ՝ Արցախը:

Հանքը զուգարանն է, մեզ համոզում են, որ եթե գրագետ սարքենք ունիտազը, դա չի վնասի բնությանը: Հիմա հարց եմ ուզում տալ՝ կուզենա՞ք ձեր տանն ունենալ կանալիզացիա, որը չի վնասի տանը: Եթե մենք հանքեն ենք բացում եւ այն «տնտեսություն» բառի տակ անցկացնում ենք, կորցնում ենք երկիրը ստեղծելու իմաստը ու թե հանուն ինչի է զինվորը սահմանին կանգնած պահում այդ հողը:

Եթե դուք վազեք տնտեսության ու փողի հետեւից, որ մի քանի կոպեկ փող լցնեք բյուջե, վաղը, մյուս օրը ի՞նչ եք փոխանցելու մեր երեխաներին, արվեստի, մշակույթի, գիտության փոխարեն փոխացնելու եք ցիվիլ ունիտա՞զ, ցիվիլ կանալիզացաի՞»,- ասել է նա:

Հայկ Բարսեղյանը տեղեկացրեց, որ ինչ-որ մարդիկ եկել են իրեն համոզելու, որ ապաշրջափակեն հանք տանող ճանապարհը. «Ես չեմ ուզում, որ Հայաստանում ընդհանրապես լինեն հանքեր, ու մենք ազգովի մտածենք լուծումներ: Մենք պետք է ունենանք 20-30 տարվա կտրվածքով այնպիսի պլան, որ ընդհանրապես հանքեր չունենալու: Սա է պատասխանը Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում հարցը վերաբերում է բոլոր հանքերին, ոչ թե միայն Ամուլսարին»:

Նա նաեւ հավելեց, որ S.O.S. –ի իր գործընկերներից մեկը, որը մասնակցել է հանքարդյունաբերության դեմ իրենց պատրաստած հաղորդմանը, «ինքը հիմա Թեղուտի հանքն է «տռռցնում», դրա գովազդն է անում»:

«Սիրտս ցավում է, որ մարդը փոխվել է»,-ընդգծեց Հայկ Բարսեղյանը՝ չցանկանալով անուններ նշել:

«Եթե որոշում կկայացվի, այնուամենայնիվ, երկու ոտքը դնել մեկ կոշիկի մեջ եւ բացել Ամուլսարի հանքը, ես անձամբ գնում եմ հացադուլի Ամուլսարի տարածքում չճանապարհը փակելու ալգորիթմով: Ես խոսելու բան չեմ ունենալու: Ամեն անգամ քաղմաս տանելուց հետո ես վերադառնալու եմ իմ պոստը պահելու մինչեւ վերջ»,-հայտարարեց նա:

Տպել
Ամենաշատ