News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 30
USD
478.58
EUR
526.53
RUB
7.65
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ամերիկյան նորդրումային Blackstone ընկերությունը գնում է Magiclab հոլդինգը, որը միավորում է դեյթինգային Badoo, Bumble եւ այլ ծառայությունները: Ըստ Blackstone-ի եւ Magiclab-ի համատեղ հաղորդագրության՝ գործարքի գումարը կազմել է 3 մլրդ դոլար, փոխանցում է cnews-ը:

Magiclab-ի հիմնական վաճառողն է Badoo-ի հիմնադիր, ռուսաստանցի Անդրեյ Անդրեեւը: Նրան մոտ աղբյուրի խոսքով՝ Անդրեեւը կեղծանուն է, իսկ բիզնեսմենի իսկական ազգանունն է Օհանջանյանց:

Անդրեեւը 1990-ականների վերջին Ռունեթի ակտիվ գործիչներից է եղել: Նա սկզբում գործարկել էր վիճակագրական Spylog ծառայությունը: Այնուհետեւ ստեղծեց ենթատեքստային գովազդի «Բեգուն» ծառայությունը եւ ծանոթությունների «Մամբա» ծառայությունը: Երկու ակտիվն էլ վաճառվել են «Ֆինամ» ներդրումային ընկերությանը:

Այնուհետեւ «Ֆինամը» «Մամբա» ընկերության մի մասը վաճառել էր Mail.ru ընկերությանը: «Բեգունի» վերահսկողությունը ձեռք էր բերել «Ռամբլեր» հոլդինգը: 2008 թվականին «Ռամբլերը» եւ «Ֆինամը» փորձել են «Բեգունը» վաճառել Google կորպորացիային, բայց ռուսական իշխանությունները գործարքն արգելափակել էին: Դրանից հետո «Բեգունը» վերադարձել էր «Ֆինամի» սեփականություն:

Անդրեեւը 2006 թվականին ստեղծել է Իսպանիային կողմնորոշված Badoo ծանոթությունների ծառայությունը: Այն ձեռք է բերել գլոբալ մասշտաբ, հատկապես Լատինական Ամերիկայի իսպանախոս երկրներում, ինչպես նաեւ Իտալիայում եւ Ֆրանսիայում:

«Ֆինամը» բաժնեմաս է ձեռք բերել նաեւ Badoo-ում. 2008 թվականի սկզբին՝ 10 տոկոս, այնուհետեւ մինչեւ 20 տոկոս: Հիմա Badoo-ն ունի 450 մլն օգտատեր, որից 30 մլն-ը՝ Ռուսաստանում: Badoo-ի կենտրոնակայանը Լոնդոնում է:

Անդրեյ Անդրեեւը 2014 թվականին ձեռք էր բերել եւ փորձել վերագործարկել ամերիկյան Hot or Not ծառայությունը, որը համակարգիչների օգտատերերին թույլ է տալիս գնահատել միմյանց լուսանկարները: Անդրեեւը Hot or Not-ի համար բջջային հավելված է թողարկել՝ հուսալով այդ կերպ դուրս գալ ԱՄՆ շուկա: Բայց ինչպես ձեռնարկատերը հետո պատմել է Forbes ամսագրի հետ հարցազրույցում, Apple ընկերությունն արգելել է լուսանկարների գնահատման գործառույթը, ինչի հետ կապված նախագծի զարգացումը սառեցվել է:

Զուգահեռ՝ 2014 թվականին Անդրեեւը ծանոթացել է Tinder ծանոթությունների ծառայության ստեղծողներից մեկի՝ Ութնի Վոլֆ Հորդի հետ: Tinder-ը լքելով՝ Հերդը Անդրեեւի հետ միասին ստեղծել է ծանոթությունների եւս մեկ հավելված՝ Bumble: Դրա տարբերվող առանձնահատկությունն այն է, որ ծանոթությունների համար միայն կանայք կարող են ընտրել տղամարդկանց: Bumble-ի ստեղծումը Անդրեեւին թույլ է տվել իրականացնել ԱՄՆ շուկա դուրս գալու երազանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ