News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 11-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք չեն խոսում ինչ-որ մերձեցման, ջերմացման մասին: Երբ ունենք հարեւաններ, որոնք պատմության, աշխարհագրության կողմից են տրված: Մենք հարաբերություններ ենք զարգացնում բոլորի եւ նրանցից յուրաքանչյուրի հետ: Սա ստույգ է ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՏՄ մեր բոլոր գործընկերների առումով, այնպիսի երկրների առումով, ինչպիսին են Թուրքիան, Իրանը, արեւելաեվրոպական երկրները: Մենք ցանկանում ենք բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող խնդիրները հաղթահարվեն:

2010 թվականին մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք, այսպես կոչված, Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Չնայած նաեւ նախազգուշացրել ենք շատ չտարվել այս գաղափարով եւ հատկապես այն հաշվարկներով, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել անկախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Մենք լուրջ կասկածներ ունեինք, մեր հայ գործընկերներն այդ ժամանակ ասացին՝ «ոչ, ամեն ինչ այդպես էլ կլինի, մեզ խոստացել են»: Ցավոք, Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագիրը ձեզ լավ հայտնի է: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք պատրաստ լինել: Դրա համար անհրաժեշտ է 2 կողմերի շահագրգռվածությունը: Մենք պատրաստ ենք մեր հնարավորություններն օգտագործել այն նպատակով, որ առաջ մղենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը: Մենք բացարձակապես որեւիցե հիմք չենք տեսնում ենթադրելու, որ այս երկրների միջեւ ինչ-որ մեկը պատերազմ կսկսի, եւ ամեն դեպքում մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն, համագոյակցություն եւ փոխշահավետ համագործակցություն հաստատելուն»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի արտգործնախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը
Քննարկվել է երկխոսությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ
Այս մասին հայտնում են ՀՀ…
Եթե ես ղեկավարեի պետությունը, չէի մասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալությանը․ Երվանդ Թարվերդյան
Մարդիկ, որոնք ցանկանում են այս արարողակարգային գործողությունները պատահականություն որակել․․․
Մարդկային ուղեղում չի տեղավորվում, երբ Անկարայում քծնում ես Ալիևին ու Էրդողանին. Գեղամ Մանուկյան
Նա սուտ որակեց պնդումը, թե Թուրքիան նախապայմաններ չի առաջադրել Հայաստանին. «Ամեն օր Փաշինյանը հետեւողականորեն այդ նախապայմանները փորձում է կյանքի կոչել...
Ճիշտը չգնալն էր, Էրդողանը վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Օսկանյան
Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր...
Ինչո՞ւ էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում. Միրզոյանի մեկնաբանությունը
Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին...
Ամենաշատ