News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ադամները ԱԳՆ-ի շենքի դիմաց ակցիա են կազմակերպել եւ իրենց հետ բերել էին նաեւ դատարկ ճամպրուկ։ Նրանց պահանջն է, որ  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացնի իր հրաժարականը։ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության տնօրեն Հայկ Մամիջանյանը դատարկ ճամպրուկի մեջ դրել էր նամակ, որտեղ ասվում է․

«Պարոն Մնացականյան, օտար ամայի ափերում Հայաստանի Հանրապետության նախկին իշխանության հասցեին չհիմնավորված դատարկ, պատկերավոր բնորոշումներ տալու փոխարեն, բարի եղեք զբաղվել ձեր բուն պարտականություններով ։ Ձեր ղեկավարման տարիներին օրհասական են դարձել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում մի քանի հարցեր․

Ձերբազատվեք ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեցող եւ ձեր իշխանության մաս կազմող գործիչներից, ինչպես նաեւ, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության որոշ կառույցներից, որոնք պատսպարվելով Փաշինյանի աջակցության տակ՝ իրականացնում են հստակ հակառուսական քաղաքականություն։ Վերականգնեք հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությունը եւ բովանդակությունը։ Արագացրեք Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի վավերացման գործընթացը։ Հստակ ժամկետներ նշեք, թե ե՞րբ է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը լինելու։ Վերականգնեք Իրանի եւ Վրաստանի նախկինում եղած փոխշահավետ համագործակցության ավանդույթը։ Հստակ ու շիտակ հայտարարեք, թե ի՞նչ սկզբունքների շուրջ է Հայաստանի Կառավարությունը եւ դուք բանակցում Արցախի հարցում, հայտարարեք, թե ի՞նչ է նշանակում ձեր կողմից այդքան սիրված կարգավիճակ եզրույթը՝ Արցախի բանակցությունների հարցում․ ո՞ր կարգավիճակի մասին է խոսքը։ Հաշվետու եղեք հասարակությանը, թե որ փուլում է գտնվում Արցախի բանակցային գործընթացը։ Ինչո՞ւ է իշխանափոխությունից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից անհետացել Արցախի հիմնախնդրի համար կարեւորագույնը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը։ Պատկերավոր ասած՝ պարոն նախարար, դուք ձախողակ եք»։

Մամիջանյան կարծիքով՝մոտ ապագայում Զոհրաբ Մնացականյանին անհրաժեշտ կլինի իրենց հետ բերված այդ ճամպրուկը․

«Սա այն կառավարությունն է, որին ճամպրուկներ են բերում, այդ ճամպրուկները դատարկ են, ինչպես իրենց խոստումները, արած արտահայտությունները։ Դատարկ են ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը։ Ճամպրուկներից մեկը մենք սիրով կթողնենք պարոն Մնացականյանին, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրաբ Մնացականյանը դառնա Գնացականյան։ Ճամպրուկի մեջ կլինի նաեւ այդ հայտարարությունը։ Մեզ համար ցավալի է, որ մեր երկրի պաշտոնյաները գնում են ԱՄՆ, եւ իրենց ընդունում են սովորաբար քարտուղարի տեղակալի օգնականի մակարդակով։ Մենք, որպես քաղաքացի, իրավունք ունենք մեր երկրի ԱԳ նախարարին հիշեցնել, որ չարժե պոֆեսիոնալ դիվանագետից վերածվել շարքային պրոպագանդիստի»։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը դուրս գալով ԱԳՆ-ի շենքից՝ Մամիջանյանին ասաց, որ միայն նամակը կարող վերցնել․ «Կարո՞ղ եմ նամակը միայն վերցնել, ճամպրուկը չեմ կարող տանել։ Նամակը մեծ սիրով կփոխանցեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ