News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում հայտարարում է Ճանապարհային անվտանգության ուսուցման եւ հանրային իրազեկման ծառայությունների մատուցման մրցույթ։

Ծառայությունները ներառում են՝ ճանապարհային անվտանգության ուսուցման արդյունքների եւ հանրային իրազեկման քարոզարշավի նախագծում եւ իրականացում։ Ոսուցման եւ իրազեկման ծրագիրը նպատակ ունի բարելավել ճանապարհային անվտանգությանն առնչվող ուսանողների, ծնողների եւ ընդհանուր առմամբ դպրոցական անձնակազմի վարքագիծը:

Ծառայությունների մատուցումը ակնկալվում է սկսել 2020 թվականի հունվարին եւ ավարտել 2020 թվականի մայիսին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (խորհրդատուներին) ներկայացնելու հայտեր՝ նշված ծառայությունները մատուցելու նպատակով:

Հայտերը ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019թ. նոյեմբերի 29-ը՝ ժամը 18:00։

Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում

Տպել
Ամենաշատ