Բեռլինում պատրաստվում են վնասազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ 250 կիլոգրամանոց ռումբը հայտնաբերվել է անցած շաբաթ Բեռլինի արեւելքում գտնվող Հելլերսդորֆ շրջանում շինարարական աշխատանքների ժամանակ:
Այժմ գտածոյի վայրը շրջափակել են, բնակիչներին խնդրել են լքել տարածքը:
Նրանց համար հարեւան երկու դպրոցներում մարզասրահներում տարածք են հատկացրել: