News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում՝ վիրուսներից կամ այլ հիվանդություններից խուսափելու համար, նա առողջ ապրելակերպի կողմնակից է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այժմ աշխարհում քիչ են մնացել այն երկրները, որտեղ պետք է ուղեւորություններից առաջ պատվաստում կատարել: Իհարկե, նախագահը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում՝ նախապես ապահովագրվելու որեւէ վիրուսից կամ այլ հիվանդություններից: Եվ դուք գիտեք, որ նա առողջ ապրելակերպի հետեւողական կողմնակից է»,- ասել է նա:   

Ավելի վաղ Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ պատվաստվել է գրիպի դեմ: Նա նրանց խորհուրդ է տվել մտածել պատվաստվելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ