News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, չի կարող չազդել Արցախի իրավիճակի վրա: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Արցախը «հաղորդակից անոթներ են, եւ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կախված է Հայաստանի իրավիճակից, եւ հակառակը»: «Ես շփվել եմ Արցախի բնակիչների, ակտիվիստների, երիտասարդության հետ, եւ նրանք, ինչպես ինձ թվաց, Հայաստանը ոչ միշտ են ադեկվատ պատկերացնում: Եվ հենց այդ պատկերացումները չեն կարող չազդել, եւ, իհարկե, ազդեցություն կլինի»,- պարզաբանել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ դժվար թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունից կամ որոշումից կախված կլինեն Արցախի ընտրությունների արդյունքները:

Ընդ որում, փորձագետը չի բացառել, որ Արցախի բնակիչները ընտրություն կկատարեն՝ նայելով Հայաստանի օրինակին, սակայն, այդուհանդերձ, ինքնուրույն ընտրություն կկատարեն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ