News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 12-ից Ադրբեջանում կանցկացվեն բանակի մասշտաբով օպերատիվ զորավարժություններ:

Ադրբաջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը, հայտնում են, որ 3 փուլով անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է շտաբների եւ զորքերի կառավարման մարմինների պատրաստության կատարելագործումը, ինչպես նաեւ փոխգործակցությունը համաբանակային միավորումների, ՌՕՈՒ-ի, ՌԾՈՒ-ի, հրթիռային եւ հրետանային զորքերի, հարձակողական գործողությունների ժամանակ հատուկ նշանակության ուժերի միջեւ:

Զորվարժությունները կանցկացվեն ադրբեջանական բանակի տրամադրության տակ եղած սպառազինության նոր տեսակների եւ լեռնային, անտառալեռնային, բարդ ռադիոէլեկտրոնային եւ իրական կլիմայական պայմաններում ռազմական տեխնիկայի կիրառմամբ՝ զորքերի փոխգործակցությունը կատարելագործելու եւ հրամանատարների կառավարման ունակությունների բարձրացման նպատակով՝ հաշվի առնելով պայմանական հակառակորդի մարտական հնարավորությունները:

Օպերատիվ զորավարժությունների ժամանակ կմշակվեն զորքերի կայուն, անընդհատ, օպերատիվ եւ փակ կառավարման, շտաբների վարչության դաշտային կետերի գործունեության կատարելագործման, տակտիկական եւ օպերատիվ մակարդակներում տեսահամաժողովների եւ կապի ֆիբերոօպտիկական գծի միջոցով կարգադրությունների եւ հրամանների արագ փոխանցման հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ